Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իրավամտածողությունը ապրիորի չի ձևավորվում

Իրավամտածողությունը ապրիորի չի ձևավորվում
18.03.2025 | 12:04

«Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պատճառված վնասը, իրավունք ունի ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐ ներկայացնելու վարչական մարմնի այն պաշտոնատար անձին, ում գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են ոչ իրավաչափ վարչարարության, և որի հետևանքով վնաս է պատճառվել անձին» («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 108-րդ հոդված): Այս նորմը վաղուց մոռացության է մատնվել, ամեն ինչ ավարտվում է պաշտոնյաների ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասը պարզապես բյուջեի հաշվին հատուցելով: Եվ եթե այս վիճակը չի փոխվելու, այսինքն՝ քանի դեռ պաշտոնյաների դիտավորությամբ կամ անփութությամբ պատճառված վնասը հատուցվելու է միայն բյուջեի հաշվին, երբեք հույս չունենաք, որ վարչական վարույթի կամ դատավարության նորամուծությունները միտված կլինեն դրական ու ողջամիտ լուծումների: Այս կացնային իրավամտածողությամբ է թելադրված նաև վիճարկվող վարչական ակտերը կասեցնելու փոխարեն ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա խիստ անհեռանկար դատավարական բեռ դնելու օրինագիծը:

Հ.Գ. Իրավամտածողությունը ապրիորի չի ձևավորվում, այն օբյետիվորեն գոյություն ունեցող խթանների հայելային արտացոլանքն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4205

Մեկնաբանություններ